ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի ՈՒկրաինայից

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի ՈՒկրաինայից
04.03.2017 | 00:42

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի հրաժարվի ՈՒկրաինային և Վրաստանին դաշինքի կազմում ընդգրկելու գաղափարից: Le Temps-ին տված հարցազրույցում նա ասել է. «Եթե ՆԱՏՕ-ն սկսի խոսել, որ կարելի է դռներ փակել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ՈՒկրաինան կամ Վրաստանը, որպեսզի մեղմի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա կնշանակեր ընդունել անընդունելին. ազդեցության ոլորտի վերականգնում, որի դեպքում մեծ գերատեսչությունները կարող են որոշումներ կայացնել փոքր երկրների փոխարեն»: Ստոլտենբերգը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու վերաբերյալ երաշխիքներ և խոստումներ ոչ ոք չի տվել:

«Նման խոստումներ կամ համաձայնագրեր չկան»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ